Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՅՈՒՎԱԴԻ ԵՎ ՀԱՑԱՎԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10 օգոստոսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2001 թվականի N 733

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՅՈՒՎԱԴԻ ԵՎ ՀԱՑԱՎԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նյուվադի և Հացավան գյուղերի ութամյա դպրոցները վերանվանել միջնակարգ դպրոցներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 272 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածում Նյուվադի և Հացավան գյուղերի ձեռնարկությունների ու կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 10-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։