Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-293-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպիչների պարտականությունները

1. Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպվում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կարգին համապատասխան` համաձայն Հավելված 2-ի:

2. Ենթակառուցվածքի կառավարիչը, փոխադրողները, բեռնառաքողները և փոխադրման գործընթացի այլ մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասությունների շրջանակներում ապահովում են`

1) ուղևորների անվտանգ երթևեկության պայմանները.

2) բեռների փոխադրման անվտանգությունը, պահպանվածությունը և ժամկետները, երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգությունը.

3) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։