ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2013 թվականի N 1039-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում մեկ պատուհան սկզբունքի ներդրման շրջանակներում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 18.12.13. N 1185-Ա)
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի ՆԿ-129-Ն կարգադրության համաձայն համակարգել Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում մեկ պատուհան սկզբունքի ներդրման աշխատանքները.
2) յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
(2-րդ կետը լրաց. 18.12.13. N 1185-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
նոյեմբերի 14-ի N 1039-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Աֆրիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ
Կ. Վարդանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ
Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
Ա. Մուրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետ
Հ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետ
Դ. Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ
Ռ. Աբովյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատակազմի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետի տեղակալ
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան