Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2014 թվականի N 20-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու համար ստեղծված համատեղ հանձնախմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հունվարի 25-27-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Սիմոնյանինը, Ա. Սարուխանյանինը և Դ. Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գ. Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. հունվարի 21

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունվարի 21-ի N 20-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-27-Ը ԹԵՀՐԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ա. Սարուխանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական

Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Գ. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։