040.0746.14.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2001 թվականի N 746
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 338 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 և 1999 թվականի մարտի 27-ի N 183 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության 17-րդ կետը «անդամներ են`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետը,» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 և 1999 թվականի մարտի 27-ի N 183 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության 17-րդ կետը «անդամներ են`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետը,» բառերով:
3. Հաստատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը (կցվում է):
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 338 որոշման 3-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 14-ի N 746 որոշմամբ
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ
ՀՀ կրթության և գիտության նախարար
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (խորհրդի նախագահ)
Երևանի քաղաքապետ
ՀՀ Սյունիքի մարզպետ
ՀՀ Շիրակի մարզպետ
ՀՀ Լոռու մարզպետ
Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր
Խորհրդի` 5 տարով նշանակվող անդամներ`
Շ. Քոչարյան
- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ
Կ. Գալուստյան
- ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Մանուկյան
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գ. Մարտիրոսյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ս. Ազատյան
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Ռ. Աթոյան
- Երևանի ավտոմատ կառավարման համակարգի ԳՀԻ-ի տնօրեն, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Յու. Աղաբալյան
- ՀՀ բնական պաշարների պետական հանձնաժողովի նախագահ, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Կ. Կոստանյան
- ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Լ. Ղուլոյան
- ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Վ. Մուրադյան
- "Leda Systems" INC պրեզիդենտ (ԱՄՆ)
Շ. Նազարյան
- Հայ կրթական հիմնարկություն (ԱՄՆ)
Խաժակ արքեպիսկոպոս
Պարսամյան
- Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության հիմնադրամի նախագահ (ԱՄՆ)
Հ. Պարսամյան
- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտների Լոս Անջելեսի միության պատվավոր նախագահ (ԱՄՆ)
Է. Սանդոյան
- ՀՀ ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահ
Հ. Վարդանյան
- «Գրանդ տոբակո» հայ-կանադական համատեղ ՍՊԸ-ի նախագահ
Ի. Տեր-Ազարև
- ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Ն. Ուզունօղլու
- Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, ՀՊՃՀ-ի պատվավոր պրոֆեսոր (Հունաստան)
Վ. Ավետիսյան
- ՀՊՃՀ-ի ասպիրանտ (նշանակման ժամկետը` 4 տարի)