ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2014 թվականի N 16-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Ինտերռիմինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում, ինչպես նաև Երևանի այլ հանրակացարաններում բնակվող, Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և, որպես շահառու, բնակապահովման ծրագրերում ընդգրկված անձանց բնակապահովման հարցը քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` քառամսյա ժամկետում՝
1) ճշգրտել Երևանի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող՝ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ցուցակը, ուսումնասիրել զբաղեցրած տարածքները, բազմակողմանի քննարկել տարածքների դիմաց փոխհատուցման հարցը և ներկայացնել առաջարկություններ.
2) քննարկել այլ հանրակացարաններում բնակվող և բնակության հետ կապված խնդիրներ ունեցող (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրված), սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակապահովման հարցերը և ներկայացնել առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. հունվարի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունվարի 17-ի N 16-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մարկոսյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Թառլամազյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ
Ա. Սարգսյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ա. Օհանյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետ
Ն. Մուրազյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետական գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի պետ
Գ. Սարգսյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ
Մ. Ուլիխանյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
Ռ. Գաբրիելյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետական գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Սարգսյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր մասնագետ
Ռ. Մինասյան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի գլխավոր մասնագետ
Կ. Մանուչարյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության փախստականների հարցերի բաժնի պետ
Հ. Դերձյան -«Ինտերռիմինի» ՍՊԸ-ի իրավաբան
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան