ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2014 թվականի N 2-Ա
Ա. ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Մազմանյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. հունվարի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունվարի 9-ի N 2-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան -ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար
Ա. Ավետիսյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Հ. Ղազանչյան -«Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Խզմալյան -«Ազգային թատերական ստեղծագործական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան -«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Նալբանդյան -«Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Ավագյան -«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)
Վ. Մազմանյան -ընտանիքի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան