Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2014 թվականի N 15-Ա

Ա. ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. հունվարի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունվարի 17-ի N 15-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՐԱՄ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Ավետիսյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Պողոսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Շ. Շահինյան -«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)

Ա. Ծատուրյան -«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Դ. Ղազարյան -«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Է. Սահակյան -ընտանիքի անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։