ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2013 թվականի N 1250-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Էներգետիկայի բնագավառում շուկայի ազատականացման և կանոնների սահմանման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել աշխատանքային խմբին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկներ սույն որոշման առաջին կետում նշված էներգետիկայի բնագավառում շուկայի ազատականացման և կանոնների սահմանման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
դեկտեմբերի 28-ի N 1250-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Աշուղյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
Հ. Ծուղունյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ
Տ. Նահապետյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ
Ա. Բուդաղյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան