ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2010 թվականի N 1050-Ա
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 925-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 1-ի N 1050-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Տ. Մուկուչյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)
Ա. Բադեյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Է. Ղազարյան - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի դեպարտամենտի ղեկավար
Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ա. Խաչատրյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)
Լ. Բլբուլյան - բանաստեղծ, լրագրող (համաձայնությամբ)
Է. Գևորգյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան - Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր
Ն. Կուտուզյան - Գավառի պետական համալսարանի պրոռեկտոր
Վ. Կատվալյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան
Հ. Մելիքյան - Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ
Թ. Ասոյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան
Պ. Մուրադյան - Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Հովհաննիսյան - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Շ. Բադասյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող
Լ. Դանոյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Բոխյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող
Ի. Մարտիրոսյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող
Ս. Թովմասյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 26.12.13 N 1226-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան