ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1063-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1063-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Գյուրջյան - Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ
Ս. Նիկոյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Հակոբյան - «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործադիր տնoրեն
(համաձայնությամբ)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնoրեն (համաձայնությամբ)
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Բիշարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան - Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
Ս. Հարությունյան - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Աղբալյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական գործունեության և կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր
Ռ. Աղգաշյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ս. Բալասանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն
Ս. Դավթյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի վարիչ
Վ. Զաքարյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
Լ. Հովհաննիսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին պրոռեկտոր
Յու. Սարգսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի պրոֆեսոր
Ռ. Սարինյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Գ.Հարությունյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Հ. Վարդանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Գ. Վարդանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Գ.Կարախանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ս. Խաչիկյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Ն. Համբարձումյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ա. Թովմասյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ա. Խաչատրյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 22.07.11 N 702-Ա, 30.01.13 N 68-Ա, 27.12.13 N 1245-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան