Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2014 թվականի N 28-Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան`

1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համապատասխան փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. հունվարի 30

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունվարի 30-ի N 28-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (հայկական պատվիրակության ղեկավար)

Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ

Կ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Ն. Նիկողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ

Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Պ. Քարամյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ

Ս. Մակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։