Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 20 ՀՈՒՆՎԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 21-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

20 հունվարի 2014 թ.

ք. Երևան N 21-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ԻՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ ԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 16.01.2014թ. N 17 նիստի եզրակացությունը.

Հրամայում եմ՝

1. «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ին տալ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա։

2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Օ. Ավանեսյանին՝ 5-օրյա ժամկետում ապահովել «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ին համապատասխան լիցենզիայի տրամադրումը։

3. Հրամանը հայտարարել ըստ առնչության։

4. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Ա. Երիցյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։