«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
9 դեկտեմբեր 2013 թ.
ք. Երևան N 769-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
Հրամայում եմ`
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
1.229 Ցիպրին 100 ցիպերմետրին 100 էմուլսիայի խտածո
1.230 Կորագեն քլորանտրանիլիպրոլ 200 խտացված կախույթ
1.231 Վոլիամ տարգո 063 աբամեկտին+ քլորանտրանիլիպրոլ 180+45 խտացված կախույթ
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
6.188 Տանոս ցիմօքսանիլ+ֆամօքսադոն 250+250 ջրում դիսպերսվող հատիկներ
6.189 Կվադրիս մաքս ազոքսիստրոբին+ֆոլպետ 93.5+500 խտացված կախույթ
6.190 Բրավո 500 քլորոտալոնիլ 500 խտացված կախույթ
6.191 Ռեվուս տոպ 500 դիֆենոկոնազոլ+մանդիպրոպամիդ 250+250 խտացված կախույթ
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
8.126 Ռեգլոն սուպեր 150 դիկվատ 150 ջրային լուծույթ
Ա. Բախչագուլյան