Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 941-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2010 թվականի N 1055-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀայաՍտանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 941-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 941-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

դեկտեմբերի 1-ի N 1055-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Հ. Հակոբյան

- ՀՀ սփյուռքի նախարար

Ա. Բաբլոյան

- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Կ. Ավագյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Տ. Սահակյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Շ. Քոչարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Մ. Զաքարյան

-ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

U. Մկրտչյան

-Երևանի N 1 բազային բժշկական ուսումնարանի տնօրեն (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Աբելյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

Մ. Ղազարյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ա. Մինասյան - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար

Դ. Մխիթարյան

- «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ)

Հ. Թոփչյան

-«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Աբրահամյան

- Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի N 2 ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ`

Ս. Ավետիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

Լ. Ավետիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ

Մ. Միրիջանյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի N 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, վիրաբուժության N 4 ամբիոնի վարիչ

Տ. Ավագյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական քարտուղար

Ա. Շաքարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի N 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժության կլինիկայի ղեկավար, մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչ

Ա. Շուքուրյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի վարիչ

Ա. Համբարձումյան - Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան

Ն. Շահվերդյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Տ. Գյոկչյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան և թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Հ. Հովհաննիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող

Ա. Ռափյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսի ուսանող

Մ. Մովսիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Խ. Մարգարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Վ. Մկրտչյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսի ուսանող

Տ. Սահակյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի կլինիկական օրդինատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Կ. Ակոպյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ասպիրանտ, ուսանողական խորհրդի նախագահ

(հավելվածը փոփ., լրաց. 27.01.11 N 53-Ա, փոփ. 28.03.11 N 248-Ա, խմբ., փոփ. 26.12.11 N 1252-Ա, փոփ. 27.12.13 N 1243-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։