ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2010 թվականի N 1054-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 921-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 921-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 1-ի N 1054-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային
կազմակերպության գլխավոր տնoրեն (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - Հայաստանի պատմության պետական թանգարանի տնoրեն
(համաձայնությամբ)
Հ. Հովեյան - Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Լ. Իգիթյան - «Գեղագիտության պետական ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Թադևոսյան - նկարիչ (համաձայնությամբ)
Մ. Գրիգորյան - նկարիչ (համաձայնությամբ)
Փ. Միրզոյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնoրեն (համաձայնությամբ)
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն
և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Կ. Աղամյան - Նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Կարախանյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով
պրոռեկտոր
Վ. Ղազարյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի
պատմության ամբիոնի վարիչ
Ա. Ավետիսյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի
դեկան
Գ. Բաղդասարյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության
ամբիոնի վարիչ
Գ. Գևորգյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ
Ա. Գրիգորյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության
ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Է. Ավետիսյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական
արվեստիֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Լ. Բունիաթյան
- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Լ. Ազատյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ն. Մինասյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Պ. Մինասյան
- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Կ. Մելքոնյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 27.01.11 N 52-Ա, 21.11.12 N 1137-Ա, 11.07.13 N 553-Ա, 15.01.14 N 14-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան