ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2014 թվականի N 95-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 1905-Ն որոշման հավելվածի «Վայոց ձորի մարզ» բաժնում 347, 824, 2287, 2606, 2629, 3109 և 3110-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« NN
ը/կ Գործող անվանումը Օբյեկտի տեսակը Համայնքի անվանումը Թերթի
համարը Հաստատված
անվանումը
1 2 3 4 5 6
347. Սելիմի արծվաքար քար Աղնջաձոր 10-38-7-1-2 Աղնջաձորի արծվաքար
824. Սելիմագետ գետ Աղնջաձոր 10-38-7-4-1 Աղնջաձոր
2287. Սելիմի տարածք հանդ Աղնջաձոր 10-38-7-1-2 Աղնջաձորի տարածք
2606. Սելիմի իջևանատուն Աղնջաձոր 10-38-7-1-2 Օրբելյանների
2629. Սելիմի խաչքար Աղնջաձոր 10-38-7-1-2 Աղնջաձորի
3109. Սելիմագետի գոգավորություն Աղնջաձոր 10-38-7-2-3 Աղնջաձորի
3110. Սելիմագետի ձոր Աղնջաձոր 10-38-7-2-3 Աղնջաձորի
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. փետրվարի 11
Երևան