«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1792-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին»1 Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Գյումրի-1 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Գյումրի-2 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ամասիայի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Աշոցքի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոն» և «Սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Գյումրի-2 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Ախուրյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Ամասիայի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Աշոցքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Արթիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Մարալիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. նոյեմբերի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցությունը:
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 16:
III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝
ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները:
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը խմբ. 01.06.06 N 742-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, լրաց., փոփ. 10.12.09 N 1424-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին
Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ներքին աուդիտի բաժին
Զորահավաքային նախապատրաստության բաժին
(3-րդ կետը լրաց. 23.06.05 N 980-Ն, 27.10.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, փոփ., լրաց. 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն)
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Ախուրյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Ամասիայի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Աշոցքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Արթիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Մարալիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն)
(հավելվածը լրաց. 23.06.05 N 980-Ն, փոփ. 29.12.05 N 2337-Ն, լրաց. 27.10.05 N 1833-Ն, փոփ. 29.06.06 N 928-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, փոփ., լրաց. 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1792-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4
1. «Վան» հյուրատան քարից տնակներ 3 1187230
2. Գորգ «Էրեբունի» 3 60013
3. Գորգ «Էրեբունի» 2 69246
4. Գորգ «Էրեբունի» 1 79592
5. Գորգ «Էրեբունի» 1 33471
6. Գորգ «Էրեբունի» 2 76600
7. Գորգ 2,5x3,5 3 197658
8. Գորգ 7 115256
9. Գորգ՝ փոքր 3 103869
10. Գորգ 1 100022
11. Նախասրահի կահույք 1 47472
12. Ննջասենյակի կահույք 1/3 1 41162
13. Ննջասենյակի կահույք 1/2 2 120641
14. Ննջասենյակի կահույք 1/4 1 47471
15. Նախասրահի կահույք (փափուկ կահույք) 2 42163
16. Նախասրահի կահույք (փափուկ կահույք) 1 104253
17. Նախասրահի կահույք (փափուկ կահույք) 1/2 3 84249
18. Նախասրահի կահույք (փափուկ կահույք) 3 35777
19. Կահույք «Մեչտա» 1/6 1 51984
20. Կահույք «Մեչտա» 1/7 5 277368
21. Կահույք ճաշասենյակի (թագավորական) 1 183501
22. Կահույք ննջասենյակի (թագավորական) 1 124642
23. Խոլ ԳՃՕ 3 75016
24. Եռահայելի (տրիլյաժ) 1 7309
25. Կահույքի լրակազմ 1 36400
26. Կահույքի լրակազմ 1 16600
27. Կահույք պատ 1 68900
28. Փափուկ կահույք 1 287387
29. Գրասեղան՝ հատուկ 1 83975
30. Գրասեղան՝ դիմադիրով 1 88877
31. Գրասեղան՝ դիմադիրով 1 37000
32. Գրասեղան՝ 2 դարակաշարով 1 11940
33. Գրասեղան՝ սովորական 1 17690
34. Գրասեղան՝ 4 կտորից 1 38500
35. Գրասեղան՝ հատուկ 1 28300
36. Գրասեղան՝ հատուկ 1 29000
37. Գրասեղան՝ հատուկ 2 61722
38. Գրասեղան՝ 2 դարակաշարով 1 21270
39. Գրասեղան՝ դիմադիրով 1 21100
40. Գրասեղան՝ հատուկ 1 35700
41. Գրասեղան՝ հատուկ 1 44200
42. Գրասեղան՝ հատուկ դիմադիրով 1 30861
43. Գրասեղան՝ հատուկ դիմադիրով 2 40700
44. Գրասեղան՝ 2 դարակաշարով 1 20350
45. Գրասեղան՝ հատուկ 1 21756
46. Գրասեղան՝ դիմադիրով 1 30914
47. Գրասեղան հատուկ դիմադիրով 1 30991
48. Գրասեղան՝ 2 դարակաշարով 1 21100
49. Դիմադիր սեղան 1 47358
50. Դիմադիր սեղան 2 70070
51. Նիստերի սեղան, ամբիոն 1 35035
52. Բազկաթոռ 1 12081
53. Երկաթյա պահարան 2 53900
54. Երկաթյա պահարան 1 9465
55. Երկաթյա պահարան 1 21200
56. Գրապահարան 1 12900
57. Գրապահարան 3 16200
58. Գրապահարան 1 6500
59. Գրապահարան 1 36435
60. Գրապահարան 1 26400
61. Գրապահարան 1 22400
62. Գրապահարան 2 48978
63. Գրապահարան 1 63700
64. Պատի պահարան 1 162000
65. Զգեստապահարան 1 39200
66. Զգեստապահարան 3 38700
67. Պահարան մատուցողի 2 29375
68. Տպագրական մեքենա՝ հայերեն 1 23850
69. Տպագրական մեքենա՝ ռուսերեն 1 23850
70. Տպագրական մեքենա՝ հայերեն 1 37200
71. Տպագրական մեքենա՝ հայերեն 1 23600
72. Տպագրական մեքենա՝ հայերեն 1 37000
73. Տպագրական մեքենա (Յատրան) 1 49524
74. Տպագրական մեքենա (Յատրան) 1 22500
75. Տպագրական մեքենա՝ հայերեն 3 42068
76. Տպագրական մեքենա՝ ռուսերեն 1 13466
77. Տպագրական մեքենա՝ հայերեն 1 57800
78. Էլ. սալիկ 2 տեղ. 1 8309
79. Լվացարան՝ 2 տեղանի 1 7694
80. Ջահ 2 42530
81. Ջահ՝ բյուրեղապակյա 14 204660
82. Ջահ՝ բյուրեղապակյա 3 46625
83. Զինանշան 1 42223
84. Զինանշան 1 42000
85. Բազմոց-բազկաթոռի լրակազմ 1 36735
86. Սառնարան «Սնեժինկա» 4 47702
87. Սառնարան «Ապշերոն» 1 10381
88. Սառնարան 4 292372
89. Սառնարան (Սարատով-1225M) N12459 1 120988
90. Սառնարան՝ ճաշարանի 1 20100
91. Վաճառասեղան-սառնարան 1 35882
92. Հեռուստացույց «Գորիզոնտ» 2 55396
93. Հեռուստացույց «Բերյոզա» 1 27698
94. Հեռուստացույց «Ռուբին» 1 53600
95. Փոշեծծիչ 1 9766
96. Հեռախոս ԿՏ-151 (ներքին) 1 55404
97. Հեռախոսասարք 1 70700
98. Ռադիոկայան (ռացիա) 1 129122
99. Միացման սարք 1 55556
100. Երկարացման սարք 1 30000
101. Բազմացնող (ռոտատոր) մեքենա 1 33100
102. Սելեկտոր 1 120000
103. Սելեկտոր 1 72300
104. Սելեկտոր 1 102000
105. Սելեկտոր 1 33886
106. Սելեկտոր 1 20113
107. Օդափոխիչ 2 464084
108. Օդափոխիչ 2 65300
109. Օդափոխիչ 1 30954
110. Օդափոխիչ 1
111. Համակարգիչ 1 700014
112. Համակարգիչ 1 103750
113. Տրանսֆորմատոր 1 20750
114. Ֆաքս 1 7695
115. Պատճենահանման սարք «Canon» PC-6KE 1 126000
116. Համակարգիչ 2 982975
117. Լազերային տպիչ 1 415752
118. Zip Drive կամ համարժեք 1 60906
119. UP S-600 2 96391
120. Autoswitches 2Pc-1prn 1 9533
121. Ֆաքսի հարթ թուղթ 9600 bod 1 140349
122. Ֆոտոտպիչներ A4 ֆորմատ (12 էջ րոպեում) 1 423696
123. Ֆաքս «Մուրատա - 5» 1 514800
124. Պատճենահանման սարք 1 1404000
125. Համակարգիչ (Ռոբոտրոն) 1 65300
126. Համակարգիչ XI-DA-456 БН 1 504400
127. Համակարգիչ СМС 1427 X 1 312000
128. Հեռաֆաքս «Մուրատա-5 ЖН 1 748800
129. Պատճենահանման սարք «XD -104 2957716248» 1 723600
130. Պատճենահանման սարք «Canon» 1 276200
131. Պատճենահանման սարք 1 310000
132. Էլ. ջեռուցիչ 12 212620
133. Էլ. ջեռուցիչ (կախովի) 1 2308
134. Էլ. հաշվիչ մեքենա 1 45785
135. Էլ. հաշվիչ մեքենա 1 6695
136. Հաշվիչ մեքենա 2 28000
137. «Գազ 31-02» ավտոմեքենա 038 ԼԼ - 10 1 1994590
138. «Հոնդայի-Պոնի» ավտոմեքենա 426 ԼԼ - 01 1 3770000
139. «Հոնդայի - Ակցետ» ավտոմեքենա 266 ԼԼ - 01 1 4800000
140. «Գազ 24-10» ավտոմեքենա 205 ՏՍ - 45 1 207280
141. «Գազ 24-10» ավտոմեքենա 1 207280
142. «Գազ 24-10» ավտոմեքենա 37-18 ԱԴՎ 1 34000
143. «Վազ 21-21» ավտոմեքենա 258 ՏՍ - 46 1 702400
144. «Վազ 21-21» ավտոմեքենա 16-30 ԱԴՎ 1 702410
145. «Վազ 21-06» ավտոմեքենա 76-80 ԱԴՎ 1 638470
146. «Վազ 21-03» ավտոմեքենա 82-43 ԱԴՎ 1 647310
147. «Վազ 21-63» ավտոմեքենա 45-01 ԱԴՎ 1 649110
148. «ԻԺ 27-15» ավտոմեքենա 25-97 ԱԴՎ 1 160000
149. «ԻԺ 27-15» ավտոմեքենա 82-02 ԱԴՎ 1 427000
150. «ԻԺ 27-15» ավտոմեքենա 88-93 ԱԴՎ 1 189400
151. «ԻԺ 27-15» ավտոմեքենա 92-67 ԱԴՎ 1 32180
152. «ԻԺ 27-412» ավտոմեքենա 35-39 ԱԴՎ 1 30840
153. «ՈՒԱԶ 31-512» ավտոմեքենա 37-31 ԱԴՎ 1 1150000
154. Շրջանառու միջոցներ 7206272
155. Առողջապահության մասնաշենք փայտյա հավաքովի շինություն 1 1964990
156. Առողջապահության մասնաշենք երկաթյա կոնստրուկցիաներով (հավաքովի շինություն) 1 2381730
157. Ավստրիական երկհարկանի փայտյա տնակ (ժամանակավոր կացարան) 1 37000000
158. Փայտյա տնակ բնակելի տիպի (արտասահմանյան) 9 2700000
159. «Լենինական» հյուրանոց (2-րդ հարկ) 1 8648000
160. «Վան» պանսիոնատ 1 2702440
161. Շիրակի մարզի կիսակառույցներ 143755440
162. Գյումրու պետական մանկավարժական քոլեջ 1 26406400
163. Ճարտարագիտական համալսարանի նախկին հանրակացարանի շենք 1 11183700
164. Հայկաձորի դպրոց 1 89000
165. Աղինի դպրոց 1 11008000
166. Մարզային ենթակայության ճանապարհներ 149769600
167. (կետը հանվել է 29.06.06 N 928-Ն)
168. (կետը հանվել է 29.06.06 N 928-Ն)
169. Ախուրյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 1549500
170. Ամասիայի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 1885800
171. Աշոցքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 1976800
172. Արթիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 2032600
173. Մարալիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության գույք 1856800
Ընդամենը 456659494
(հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան