Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

11 փետրվարի 2014 թ. N 122-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալ»,

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 12.1-ին, 12.2-րդ, 12.3-րդ, 12.4-րդ, 12.5-րդ, 12.6-րդ կետերով.

«12.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվում են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար։

12.2) «Արգիշտի առաջին» հուշամեդալը «ԱՐԳԻՇՏԻ Ա» մակագրությամբ ժապավենից կախված շրջանաձև հուշամեդալ է, որի կենտրոնում պատկերված է Արգիշտի Ա թագավորի դիմաքանդակը։

12.3) Հուշամեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից։

12.4) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը։

12.5) «Արգիշտի առաջին» հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը։

12.6) «Արգիշտի առաջին» հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում»։

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։