Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2001 թվականի N 860

քաղ. Երևան

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 10 ենթախմբի «2. Մարզային հեռուստաընկերությունների սուբսիդավորում» (Հեռուստառադիոհաղորդումներ) ծրագրով նախատեսված գումարի բաշխումն ըստ մարզային հեռուստաընկերությունների` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նախատեսված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնություններին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 13-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

սեպտեմբերի 13-ի N 860 որոշման

Բ Ա Շ Խ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 07 ԽՄԲԻ 10 ԵՆԹԱԽՄԲՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ` ԸՍՏ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Գումարը

(հազ. դրամ)

1 2 3

1. «Ցայգ» (Գյումրի) 208,33

2. «Ֆորտունա 6+6» (Ստեփանավան) 208,33

3. «Եռանկյունի» (Գավառ) 208,33

4. «Աբովյան» (Աբովյան) 208,33

5. «Ալտ» (Արմավիր) 208,33

6. «Շանթ» (Գյումրի) 208,33

7. «Արմինե» (Սևան) 208,33

8. «Աննա» (Արտաշատ) 208,33

9. «Նոյ Հայաստան» (Արմավիր) 208,33

10. «Աշտարակ» (Աշտարակ) 208,33

11. «Լանջ» ((Աբովյան) 208,33

12. «Լուսալիք» (Չարենցավան) 208,33

13. «Հաճն» (Նոր Հաճն) 208,33

14. «Զանգակ» (Մարտունի) 208,33

15. «Դավիթ TV» (Արտաշատ) 208,33

16. «Եղեգնաձոր» (Եղեգնաձոր) 208,33

17. «Հրազդան» (Հրազդան) 208,33

18. «Քյավառ» (Գավառ) 208,33

19. «Անկյուն+3» (Ալավերդի) 208,33

20. «Սոսի» (Կապան) 208,33

21. «Քամուտ» (Նոյեմբերյան) 208,33

22. «Լոռի» (Վանաձոր) 208,33

23. «Սիսիանը և մենք» (Սիսիան) 208,33

24. «Տաշիրք» (Տաշիր) 208,33

Ընդամենը 5 000,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։