«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32014090
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
16 հունվարի 2014 թ. N 2-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 102-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոններ»-ում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) կանոնների 5-րդ կետը «Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է» բառերից հետո լրացնել «օդանավ ուղեբեռների ու բեռների բարձումից և ուղևորների նստեցումից առաջ,» բառերը.
2) կանոնների 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանումների աշխատակիցների (մեկ կամ երկու) կողմից, անհրաժեշտության դեպքում զննման գործընթացին ներգրավելով օդանավի անձնակազմի անդամների և օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական ծառայության աշխատակիցներին, սույն հրամանի թիվ 1 Հավելվածով սահմանված ցանկով։».
3) կանոնների 7-րդ կետի «ավիացիոն-ինժեներական» բառերը փոխարինել «ինժեներատեխնիկական» բառերով.
4) կանոնների 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Օդանավերի նախաթռիչքային զննումից հետո օդանավի զննման գործընթաց իրականացրած ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատակցի, զննմանը մասնակցած անձնակազմի և ինժեներատեխնիկական ծառայության անդամները լրացնում են սույն հրամանի թիվ 2 Հավելվածով սահմանված արձանագրությունը երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդը` օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի մոտ և պահվում է 24 ժամ։ Օդանավի զննման գործընթացի մասնակիցները զննման արդյունքների մասին զեկուցում են օդանավի հրամանատարին։».
5) կանոնների 13-րդ կետում «շահագործողի ավիացիոն-ինժեներական» բառերը փոխարինել «օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական» բառերով.
6) Կանոնների Հավելված 1-ի «Ուղևորային սրահների վերազննման թիվ 10 գոտի» բաժնի 2-րդ պարբերությունում «փրկարար բաճկոնները» բառերը փոխարինել «ուղևորային սրահի նստատեղերի տակ գտնվող փրկարար բաճկոնների առնվազն 10 տոկոսը» բառերով.
7) Կանոնների Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հավելված 2
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
օդանավի հատուկ զննման
կանոնների
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕԴԱՆԱՎԻ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ
Օդանավակայան___________________ «__»______________20__ թ.
N/N Օդանավի զննման/վերազննման
գոտիները Կատարողի/ների պաշտոնը,
անուն-ազգանունները և ստորագրությունները
1. Ֆյուզելաժ
2. Շարժիչներ`
ա/ առաջին
բ/ երկրորդ
գ/ երրորդ
3. Կիսաթև`
ա/ ձախ
բ/ աջ
4. Պոչաթևեր
5. Բեռնային խցիկներ`
ա/ առաջին
բ/ երկրորդ
6. Հետնամասի տեխնիկական բաժանմունք
7. Անձնակազմի խցիկ
8. Օդանավի նախասրահ`
ա/ առաջին
բ/ հետին
9. Անձնակազմի հանդերձապահարան
10. Ուղևորային սրահ`
ա/ առաջին
բ/ երկրորդ
11. Խոհանոց
12. Զուգարաններ`
ա/ առաջին
բ/ երկրորդ
13. Զուգարանների նախասրահ`
ա/ առաջին
բ/ երկրորդ
___________________________________________________________________ զննման ընթացքում
(նշել չվերթը և օդանավի տիպը)
փոխադրման համար արգելված առարկաներ (զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր և հեղուկներ) չեն հայտնաբերվել։
Ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ _____________________________________
(անուն, ազգանուն, պաշտոն)
Մասնակիցներ` ______________________________________________________
(անուն, ազգանուն, պաշտոն)
______________________________________________________»:
(անուն, ազգանուն, պաշտոն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան