«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2001 թվականի N 870
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 374 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 և մարտի 30-ի N 255 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 374 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 30-ի N 374 որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, վերջիններս իրականացնող մարմինների և ըստ տնտեսագիտական դասակարգման այդ ծրագրերի հոդվածների անվանումները Ընդամենը 2-րդ եռամսյակ 3-րդ եռամսյակ 4-րդ եռամսյակ
Ընդամենը
այդ թվում` 3400000.0 600000.0 1280000.0 1520000.0
05 02 1. Հիվանդանոցային բուժօգնություն 2220000.0 400000.0 820000.0 1000000.0
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 2220000.0 400000.0 820000.0 1000000.0
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 2220000.0 400000.0 820000.0 1000000.0
05 03 1. Առողջության առաջնային պահպանում 1150000.0 200000.0 430000.0 520000.0
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 1150000.0 200000.0 430000.0 520000.0
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 1150000.0 200000.0 430000.0 520000.0
05 05 2. Կենտրոնացված միջոցներով դեղորայքի, շիճուկների, պատվաստանյութերի ձեռքբերում 30000.0 - 30000.0 -
ՀՀ առողջապահության նախարարություն 30000.0 - 30000.0 -
- դեղորայք և վիրակապային նյութեր 30000.0 - 30000.0 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան