Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2014 թվականի N 127-Ա

Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ` Ա. Սաֆյանին (համաձայնությամբ) 2014 թվականի մարտի 3-8-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 45-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

2. Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. փետրվարի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։