ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2014 թվականի N 133-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման վերաբերյալ» միջկառավարական համաձայնագրի շուրջ Վրաստանի կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել բանակցային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Գագիկ Բեգլարյանին ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. փետրվարի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
փետրվարի 24-ի N 133-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Բեգլարյան -Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար
(բանակցային խմբի ղեկավար)
Հ. Թովմասյան -Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Շ. Քոչարյան -Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կ. Մինասյան -Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Միրումյան -Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Սարգսյան -Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան