ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2014 թվականի N 139-Ա
Գ. ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Գ. Գուրզադյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. փետրվարի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
փետրվարի 25-ի N 139-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան -ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Ա. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ժ. Ասատրյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Հ. Մարտիրոսյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ
Հ. Ղազանչյան -«Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Զ. Բալայան -գրող, հրապարակախոս (համաձայնությամբ)
Վ. Գուրզադյան -ընտանիքի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան