ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի` ազատազրկվածների հետ անմիջական շփման մեջ գտնվող քրեակատարողական ծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական հավելավճարների առավելագույն չափերն ըստ բարդությունների` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողների և քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողների հետևյալ միանվագ պարգևավճարները`
ա. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միանվագ դրամական պարգևավճարի առավելագույնը` 100000 դրամի չափով,
բ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողներին տարեկան առավելագույնը 150000 դրամի, իսկ քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողներին` 100000 դրամի չափով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին քրեակատարողական ծառայողների և քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 2
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 487-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Պաշտոնների անվանումները Լրավճարի առավելագույն չափը (դրամ)
1. Քրեակատարողական վարչության պետ 145000
2. Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ 140000
3. Քրեակատարողական վարչության պետի տեղակալ 140000
4. Քրեակատարողական հիմնարկի պետ 120000
5. Քրեակատարողական վարչության բաժնի պետ 120000
6. Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ 110000
7. Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ 110000
8. Քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ 110000
9. Քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ 110000
10. Քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ 110000
11. Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ 95000
12. Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ 85000
13. Քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ 85000
14. Քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար 85000
15. Քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ 85000
16. Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ 85000
17. Քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ 100000
18. Քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ 95000
19. Քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ 85000
20. Քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ 85000
21. Քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ 85000
22. Քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ 85000
23. Քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ 85000
24. Քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ 85000
(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն, 27.02.14 N 180-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 487-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
հ/հ Բարդությունների տեսակները Հավելավճարների առավելագույն չափը (դրամ)
1 Ծառայության առաջին աստիճանի բարդության համար 19,500
2 Ծառայության երկրորդ աստիճանի բարդության համար 13,000
3 Ծառայության երրորդ աստիճանի բարդության համար 6,500
(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան