Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 2014 թվականի N 166-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև «ԱՊՀ և համագործակցության նոր ձևաչափերը» խորագրով ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2014 թվականի մարտի 13-15-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), ինչպես նաև Ս. Ավետիսյանի և Մ. Ապրեսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 6

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 6-ի N 166-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության ղեկավար, 2014 թ. մարտի 13-15-ը)

Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մարտի 13-14-ը)

Ս. Ամիրբեկյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

(2014 թ. մարտի 13-15-ը)

Մ. Ապրեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ (2014 թ. մարտի 13-14-ը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։