Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մարտի 2014 թվականի N 154-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների համար նախատեսված «Անվտանգ կենսագործունեության հիմունքներ» նորաստեղծ առարկայի հիմնահարցերը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների համար նախատեսված «Անվտանգ կենսագործունեության հիմունքներ» առարկայի անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացութուն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 4

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 4-ի N 154-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, փոխգնդապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Այվազյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության մարզառազմական դաստիարակության բաժնի գլխավոր մասնագետ

Հ. Մաթևոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գնդապետ

Տ. Խաչատուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության օպերատիվ աշխատանքների համակարգման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ

Է. Մանթաշյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ

Ն. Հայրապետյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մանուկների և դեռահասների հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։