ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 213-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արմենիա Վայն» գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մարտի 1-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Արմենիա Վայն» գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի 6-ի N 213-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը(դրամ)
1 2 3 4 5 6 7
1. 4416 Փայտյա տակառներ` լրակազմով կգ 198,300 Ֆրանիսա 695,970,000
2. 7309 Պահամաններ չժանգոտող պողպատից լրակազմով կգ 214,000 Բուլղարիա, Ֆրանսիա 388,850,000
3. 8435 Գինեգործական մամլիչ լրակազմով հտ 3 Իտալիա 93,827,000
4. 8435 Գինեգործական սարքավորում, հյութահան լրակազմով հտ 2 Իտալիա 33,902,000
5. 8402 Գոլորշի արտադրող կաթսա լրակազմով կգ 5,050 Իտալիա 28,875,000
6. 8441 Արկղ հավաքող սարք լրակազմով հտ 2 Իտալիա 53,900,000
7. 8502 Գեներատոր դիզելային լրակազմով հտ 1 Ֆրանսիա 67,925,000
8. 8427 Ավտոամբարձիչ լրակազմով հտ 3 Գերմանիա, Բուլղարիա, Ճապոնիա 62,425,000
9. 6907 Հատակի երեսպատման սալեր մք 2,200 Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա 23,650,000
10. 3506 Հարակցանյութ պոլիմերային կգ 3,200 Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա 19,000,000
11. 8413 Պոմպեր հեղուկի լրակազմով հտ 12 Իտալիա, Ֆրանսիա 59,665,000
12. 9403 Պահարաններ մետաղական լրակազմով կգ 6,500 Իսպանիա,ԱՄԷ, Իտալիա, Ֆրանսիա 18,150,000
13. 7308 Սենդվիչ պանել կգ 15,000 Թուրքիա, Վրաստան Գերմանիա 31,900,000
14. 6905 Կղմինդր հտ 23,925 Իտալիա, Թուրքիա, ԱՄԷ 23,560,000
15. 8414 Օդի կոմպրեսոր լրակազմով հտ 2 Բելգիա, Ավստրիա, Ֆրանսիա 39,875,000
16. 7311 Պահաման սեղմված գազի լրակազմով հտ 4 Բելգիա, Ավստրիա, Ֆրանսիա 39,050,000
17. 8421 Ջրի մշակման զտիչ սարք լրակազմով հտ 1 Իտալիա, Ռուսաստան 12,100,000
18. 8419 Ջերմափոխանակիչ լրակազմով հտ 1 Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա 15,400,000
19. 8405 Ազոտ արտադրող սարք լրակազմով կգ 4,000 Բելգիա, Ավստրիա, Ֆրանսիա 50,875,000
20. 8435 Գինեգործական սարքավորում չանչազատիչ չանչի հեռացման համակարգով լրակազմով հտ 1 Իտալիա 40,000,000
21. 7309 Խաղողի ընդունման բունկեր լրակազմով կգ 2,650 Իտալիա 37,510,000
22. 8419 Թորման սարքավորման կաթսա լրակազմով հտ 3 Ֆրանսիա 85,000,000
23. 8419 Թորման սարքավորման գինու տաքացուցիչ, լրակազմով հտ 3 Ֆրանսիա 56,000,000
24. 7309 Պահաման գինենյութի լրակազմով կգ 1,500 Ֆրանսիա 70,000,000
25. 8419 Թորման սարքավորման գազերի հեռացման համակարգ լրակազմով հտ 3 Ֆրանսիա 15,000,000
26. 8419 Թորման սարքավորման սառեցման համակարգ լրակազմով հտ 3 Ֆրանսիա 35,000,000
27. 8419 Թորման սարքավորման աշտարակ լրակազմով հտ 1 Ֆրանսիա 15,000,000
28. 8419 Թորման սարքավորման օդով սառեցման սարք լրակազմով հտ 1 Ֆրանսիա 7,500,000
29. 8413 Թորման սարքավորման պոմպակայան լրակազմով հտ 1 Ֆրանսիա 20,000,000
30. 7411 Խողովակներ պղնձից կգ 3,000 Ֆրանսիա 60,000,000
31. 7304 Խողովակներ չժանգոտող պողպատից կգ 15,000 Ֆրանսիա 200,000,000
32. 8428 Փոխադրող սարք լրակազմ հտ 1 Իտալիա 16,346,000
33. 8537 Կառավարման վահանակ կգ 100 Իտալիա 36,000,000
34. 8435 Գինեգործական սարքավորում փլուշի քանդիչ լրակազմով հտ 1 Իտալիա 2,365,000
35. 9027 Լաբորատոր սարքավորում (գազոխրոմոմետր) հտ 1 Ճապոնիա, Ֆրանսիա, Ռուսաստան 29,150,000
36. 8421 Գինեգործական սարքավորում կայունացուցիչ լրակազմով հտ 2 Իտալիա 22,550,000
37. 8421 Ֆիլտրող սարք լրակազմով հտ 1 Իտալիա, Ֆրանսիա 22,275,000
38. 8435 Գինեգործական մամլիչի մասեր լրակազմով կգ 500 Իտալիա 6,000,000
39. 0602 Խաղողի կտրոններ հտ 15.000 Իտալիա, Ֆրանսիա 42,350,000
Ընդամենը 2,576,945,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան