Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2013 թվականի N 1157-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագծի նախագծի ուսումնասիրման նպատակով`

(նախաբանը փոփ. 10.03.14 N 172-Ա)

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագծի նախագիծը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

(2-րդ կետը փոփ. 10.03.14 N 172-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

դեկտեմբերի 13-ի N 1157-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Առաքելյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Լ. Շահվերդյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վ. Լալայան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ

Ս. Մաթևոսյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ

Հ. Գասպարյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Կ. Բակոյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ

Գ. Կիրակոսյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ

Ա. Աբրոյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

Ա. Օհանյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ

Ֆ. Եգորյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ

Վ. Այվազյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Չատյան -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ

Ա. Հարությունյան -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող

Ա. Սողոմոնյան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ

Կ. Մովսիսյան -ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետ, գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ա. Շահնազարյան -«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Կարապետյան -«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սանիտարահիգիենիկ բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 10.03.14 N 172-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։