Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԵՌԱԽՈՍԱՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ԱՊԱԿՈԴԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

31 հունվարի 2014 թ.

ք. Երևան N 11-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԵՌԱԽՈՍԱՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ԱՊԱԿՈԴԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իա) ենթակետը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի ապրիլի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2014 թվականի հունվարի 31-ի

N 11-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԵՌԱԽՈՍԱՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ԱՊԱԿՈԴԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

1. Սույն կանոնները սահմանում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի (այսուհետ` շարժական կապ) ցանցի օպերատորի (այսուհետ` Օպերատոր) կողմից շարժական կապի հեռախոսասարքերը և պլանշետները (այսուհետ` սարք) միայն իր շարժական կապի ցանցում օգտագործելու տեխնիկական սահմանափակման վերացման (այսուհետ` ապակոդավորում) ապահովման պայմաններն ու կարգը:

2. Օպերատորը որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկվող սարքերի հետ միաժամանակ, որպես այլընտրանք առաջարկում է նաև այդ սարքերի ապակոդավորված շուկայական արժեքով տարբերակը:

3. Օպերատորը կոդավորված սարքի վաճառքի պահին ծանուցում է բաժանորդին տվյալ սարքի ապակոդավորման հնարավորության մասին:

4. Ապակոդավորման պայմանների վերաբերյալ Օպերատորը բաժանորդին նախապես տեղեկացնում է բաժանորդային պայմանագրերի, գործառնական գրասենյակների և պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:

5. Որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկված սարքի ապակոդավորումն Օպերատորն իրականացնում է բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում (այսինքն` տվյալ պայմանագրի գործողության ժամկետի ավարտի կամ դրա վաղաժամկետ լուծման (լուծման) հետևանքով առաջացած պարտավորությունների կատարման դեպքում), գրավոր դիմումի հիման վրա, անվճար` առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, բաժանորդի կողմից սարքի համար վճարվող արժեքի մնացորդային և փաստացի կատարված վճարների հանրագումարը չպետք է գերազանցի սարքի` սույն կանոնների 2-րդ կետով սահմանված շուկայական արժեքը:

6. Առանց բաժանորդագրման պարտավորության առաջարկվող սարքի ապակոդավորումն Օպերատորն իրականացնում է բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա, անվճար` առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Այն սարքերը, որոնց ապակոդավորումը սարք արտադրողի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, Օպերատորի կողմից ապակոդավորումն ապահովվում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Բաժանորդների կողմից մինչև սույն կանոններն ուժի մեջ մտնելու պահը Օպերատորներից ձեռք բերված սարքերի ապակոդավորումն իրականացվում է սույն կանոններով սահմանված պայմաններով, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմնավոր է համարում սարքերի (բացառությամբ` սմարթֆոնների և պլանշետների) ապակոդավորման տեխնիկական հնարավորության բացակայությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։