Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 69-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

26 փետրվարի 2014 թ.

ք. Երևան N 69-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի փետրվարի 17-ի N 03/9 եզրակացությունը.

1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը.

1) Անհատ ձեռնարկատեր ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ 2009 թվականի հունվարի 29-ի ՏԾ N 00535 լիցենզիան 2014 թվականի հունվարի 29-ից:

2) «ՏԱՔՍԻ ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հունվարի 27-ի ՏԾ N 01547 լիցենզիան 2014 թվականի հունվարի 27-ից:

3) Անհատ ձեռնարկատեր ԱՐԹՈՒՐ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00483 լիցենզիան 2013 թվականի դեկտեմբերի 26-ից:

4) «ԳՐԻՆԳՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի հունվարի 20-ի ՏԾ N 00504 լիցենզիան 2014 թվականի հունվարի 20-ից:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։