ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 271-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակման, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակայման աշխատանքների իրականացման և ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 49020.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված գումարի շրջանակներում Հ. Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները տրամադրել սույն որոշման N 1 հավելվածում նշված կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի 6-ի N 271-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN
ը/կ Միջոցառումների և դրանք
իրականացնող մարմինների
անվանումները Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների
(աճողական) Բյուջետային
ծախսերի
տնտեսագիտական
դասակարգման
հոդվածները
առաջին
եռամսյակ առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
Ընդամենը` ՀՀ մշակույթի նախարարություն, այդ թվում` 49020.0 49020.0 49020.0 49020.0
1. «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ
Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակում 5500.0 5500.0 5500.0 5500.0 ընթացիկ
դրամաշնորհներ
պետական և
համայնքային
ոչ առևտրային
կազմակերպություններին
2. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակայման աշխատանքների իրականացում 10000.0 10000.0 10000.0 10000.0 ընթացիկ
դրամաշնորհներ
պետական և
համայնքային ոչ
առևտրային կազմակերպություններին
3. «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ Աջակցություն ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանը, որից` 33520.0 33520.0 33520.0 33520.0
«Օլիմպիոնիկ» մուլտիպլիկացիոն կինոնկարի արտադրություն 30000.0 30000.0 30000.0 30000.0 այլ ընթացիկ դրամաշնորհներ
Տեխնիկական վերազինում 3520.0 3520.0 3520.0 3520.0 այլ կապիտալ դրամաշնորհներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի 6-ի N 271-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Աղյուսակ N 1
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Գրականության հրատարակում
1124 ԱԾ 01 Նկարագրությունը
Հանրագիտարանային, գիտահանրամատչելի, հոբելյանական, թարգմանական, սփյուռքահայ, ազգային փոքրամասնությունների, դպրոցական գրադարան և մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականության հրատարակում
Քանակական Հոբելյանական հրատարակություններ (անուն գիրք) 1 1 1 1
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X X 5500.0 5500.0 5500.0 5500.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1124-Մշակույթի ոլորտում հրատարակչական և տեղեկատվական ծառայությունների ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության տեղեկացվածության և կրթական մակարդակի աճ` նպաստելով ԿԶԾ-ի նպատակների իրագործմանը
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ
Աղյուսակ N 2
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում
1075 ԱՁ 01 Նկարագրությունը
Հուշարձանների նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում, հրատապ ուսումնասիրում, հետախուզում և հնագիտական պեղում, ամրակայում, նորոգում և վերանորոգում
Քանակական Պատմամշակութային անշարժ հուշարձանների պեղումների կատարում 1 1 1 1
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X X 10000.0 10000.0 10000.0 10000.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1075-Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պատմամշակութային ժառանգության պահպանում, հանրահռչակում, հասարակության հետ հաղորդակցման բարձրացում, հաջորդ սերունդներին փոխանցում, զբոսաշրջության խթանում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ
Աղյուսակ N 3
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Կինոնկարների արտադրություն
1056 ԱԾ 01 Նկարագրությունը
Խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական կինոնկարների արտադրություն
Քանակական Շարունակվող և նոր սկսվող մուլտիպլիկացիոն կինոնկարների թիվը 1 1 1 1
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X X 30000.0 30000.0 30000.0 30000.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1056-Կինեմատոգրաֆիայի ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում կինոարվեստում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Աղյուսակ N 4
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Կինոնկարների արտադրություն
1056 ԱԾ 01 Նկարագրությունը
Խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական կինոնկարների արտադրություն
Քանակական
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X X 3520.0 3520.0 3520.0 3520.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1056-Կինեմատոգրաֆիայի ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում կինոարվեստում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի 6-ի N 271-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/ դասը) Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1124 ԾՐԱԳԻՐ
ԱԾ01 Գրականության հրատարակում 5,500.0
Ծրագրի նկարագրությունը
Հանրագիտարանային, գիտահանրամատչելի, հոբելյանական, թարգմանական, սփյուռքահայ, ազգային փոքրամասնությունների, դպրոցական գրադարան և մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականության հրատարակում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության տեղեկացվածության և կրթական մակարդակի աճ` նպաստելով ԿԶԾ-ի կրթական նպատակների իրագործմանը
Ծառայություն մատուցողի անվանումը
«Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ
1075 ԾՐԱԳԻՐ
ԱՁ01 Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում 10,000.0
Ծրագրի նկարագրությունը
Հուշարձանների նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում, հրատապ ուսումնասիրում, հետախուզում և հնագիտական պեղում, ամրակայում, նորոգում և վերանորոգում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պատմամշակութային ժառանգության պահպանում, հանրահռչակում, հասարակության հետ հաղորդակցման բարձրացում, հաջորդ սերունդներին փոխանցում, զբոսաշրջության խթանում
Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ
1056 ԾՐԱԳԻՐ
ԱԾ01 Կինոնկարների արտադրություն 30,000.0
Ծրագրի նկարագրությունը
Խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական կինոնկարների արտադրություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում կինոարվեստին
Ծառայություն մատուցողի անվանումը
«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ
1056 ԾՐԱԳԻՐ
ԱԾ01 Կինոնկարների արտադրություն 3,520.0