Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 հոկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2001 թվականի N 934

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի N 472 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման`

ա) 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով.

բ) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին» բառերով.

գ) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով, իսկ «նախարարության» բառը` «կոմիտեի» բառով.

դ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման աշխատանքների մասին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 30-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման ֆինանսավորման աղբյուրների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` նշված աշխատանքների ֆինանսավորման մասին որոշումն ընդունելու օրվանից սկսած 3-ամսյա ժամկետում ապահովել Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման և կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումը և դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն այլ ֆինանսական աղբյուրներից միջոցներ հատկացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար».

ե) 9-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի» բառերով.

զ) 13-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Կ Ա Զ Մ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Այվազյան - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Կ. Սարգսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Գ. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Դավիդյանց - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Հ. Հարոյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ

Գ. Կոջոյան - ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության պետ

Վ. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Ռ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 3-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։