Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2014 թվականի N 188-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 2 հավելվածում՝

ա. «Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով,

բ. «Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարարի տեղակալ» բառերով,

գ. «Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար» բառերով,

դ. «Ա. Կարապետյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ» բառերը փոխարինել «Կ. Անտոնյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի պաշտոնակատար» բառերով.

2) N 3 հավելվածում «Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։