Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2014 թվականի N 191-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացուցիչներին:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու հետ կապված հարցերը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ գործընթացների իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 17-ի N 191-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Հ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ

Ս. Ծատուրյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ

Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ա. Բարսեղյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի վերլուծության բաժնի պետ

Ա. Մելիք-Իսրաելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։