«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314145
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 փետրվարի 2014 թ. թիվ 03-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 210-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Հաշվետվություն կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև թիվ 1-կենդանաբանական այգի պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 210-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի փետրվարի 24-ի
թիվ 03-Ն որոշման
ՁԵՎ 1-կենդանաբանական այգի
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ.
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը
Ներկայացնում է_______________________________________________________________
(անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)
Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական գրանցման (հաշվառման) համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ
Տողի
համարը Ընդամենը
Ա Բ 1
101 Ընդհանուր մակերեսը, հա
102 Կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը, հա
103 որից` ձմեռման համար նախատեսված
104 Հիմնական աշխատողների թվաքանակը, մարդ
105 Այցելուների թվաքանակը, մարդ
106 նրանցից` միջոցառումների շրջանակում անվճար այցելուներ
107 Էքսկուրսիաների քանակը, միավոր
108 որից` դպրոցականների համար
109 Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը, մարդ
110 նրանցից` դպրոցականներ
111 Դասախոսությունների քանակը, միավոր
112 դրանցում ունկնդիրների թվաքանակը, մարդ
Բաժին 2. Ցուցադրման ենթակա կենդանիների տեսակային կազմը և քանակն ըստ տեսակների տարեվերջի դրությամբ և դրանց տարեկան շարժը
(միավոր)
Տողի
հա-մարը Կենդանիների
տեսակները Տարեվերջին
առկա դրանցից` գրանցված Շարժը հաշվետու տարում
Բնության պահպա-նության միջազգա-
յին միության
Կարմիր ցուցակում Հայաստանի Հանրապետու-թյան Կարմիր
գրքում ծնված ձեռք բերված դուրս տրված անկում
տեսակ-
ների քանակը գլխա-
քանակը տեսակ-
ների քանակը գլխա-
քանակը տեսակ-
ների քանակը գլխա-
քանակը տեսակ-
ների քանակը գլխա-
քանակը տեսակ-
ների քանակը գլխա-
քանակը տեսակ-
ների քանակը գլխա-
քանակը տեսակ-
ների քանակը գլխա-
քանակը
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
201 Ընդամենը
202 այդ թվում`
երկկենցաղներ
203 սողուններ
204 կաթնասուններ
205 այդ թվում`
գիշատիչներ
206 սմբակավորներ
207 ձկներ
208 թռչուններ
209 դրանցից` գիշատիչներ
210 անողնաշար կենդանիներ
Բաժին 3. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը
(հազ. դրամ)
Ֆինանսական միջոցների մուտքերը Ֆինանսական ծախսերը
ընդամենը այդ թվում` ընդամենը այդ թվում` Ֆինանսա-կան միջոց-
ների մնա-
ցորդը տա-րեվերջին
ՀՀ բյուջեից
/պետական, համայն-քային/ բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից նվիրա-
տվու-
թյուն-ներ այլ նյութա-
կան ծախ-
սեր ոչ նյութա-
կան ծառա-յություն-ների վճարում-ներ գործուղ-
ման ծախսեր աշխատա-
վարձ և դրան հա-վասարեց-ված վճա-րումներ հիմնա-վերա-
նորոգ-ման, սարքավո- րումների և գույքի ձեռք բերման այլ
ծախ-
սեր
ընդա-
մենը այդ թվում` մուտքի վճա-րումներից
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Կատարող _________________ Ղեկավար
Հեռ. ______________________ Անուն, ազգանուն _________________
Պաշտոն ________________________
«____»_______________ 20….թ. Ստորագրություն __________________
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի փետրվարի 24-ի
թիվ 03-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Կենդանաբանական այգու գործունեության մասին» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է կենդանաբանական այգին, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Հաշվետվության 101 տողում լրացվում է կենդանաբանական այգու ամբողջ տարածքը (հա), իսկ կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը` տող 102-ում, որից էլ տող 103-ում առանձնացվում է կենդանիների ձմեռման համար նախատեսված կառույցների մակերեսը:
6. Հաշվետվության 104 տողում լրացվում է հիմնական աշխատողների թվաքանակը (մարդ):
7. Հաշվետվության 105 տողում լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգի այցելած մարդկանց թվաքանակը, նրանցից տող 106-ում առանձնացվում է կենդանաբանական այգում իրականացված միջոցառումների շրջանակում անվճար այցելուների թվաքանակը:
8. Հաշվետվության 107 տողում լրացվում է հաշվետու տարում ինչպես կենդանաբանական այգու կազմակերպած, այնպես էլ կենդանաբանական այգու աշխատակազմի օժանդակությամբ այլ կառույցների կողմից իրականացված էքսկուրսիաների քանակը, որից տող 108-ում առանձնացվում են դպրոցականների համար կազմակերպած էքսկուրսիաները:
9. Հաշվետվության 109 տողում լրացվում է էքսկուրսիաներին մասնակցած մարդկանց թվաքանակը, որից տող 110-ում առանձնացվում է դպրոցականների թվաքանակը:
10. Հաշվետվության 111 տողում լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած դասախոսությունների քանակը, իսկ դրանցում ունկնդիրների թվաքանակը լրացվում է տող 112-ում:
ԲԱԺԻՆ 2. ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ
ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՐԺԸ
11. Հաշվետվության այս բաժնում լրացվում է կենդանաբանական այգու ցուցադրման ենթակա կենդանիների քանակն ըստ տեսակների, որտեղ չի հաշվառվում կերի համար նախատեսված կենդանիների բուծումը: Կենդանիների ընդհանուր քանակից (տող 201) առանձնացվում են երկկենցաղները (տող 202), սողունները (տող 203), կաթնասունները (տող 204), ձկները (207), թռչունները (208) և անողնաշար կենդանիները (210): Կաթնասունների ընդհանուր քանակից (տող 204) առանձնացվում են գիշատիչները և սմբակավորները (տողեր 205 և 206) :
12. Կենդանաբանական այգում տարեվերջի դրությամբ առկա կենդանիների տեսակների քանակը և դրանց գլխաքանակը լրացվում են սյունակներ 1-ում և 2-ում, որոնցից առանձնացվում են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված (սյունակներ 3, 4) և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված (սյունակներ 5, 6) տեսակների քանակն ու դրանց գլխաքանակը:
13. Կենդանիների շարժը հաշվետու տարում` ծնված, ձեռք բերված, դուրս տրված և անկում ըստ տեսակների քանակի և դրանց գլխաքանակի լրացվում է սյունակներ 7-14-ում:
ԲԱԺԻՆ 3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
14. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
15. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
16. Սյունակ 7-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 8-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 9-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) սյունակ 10-ում լրացվում է գործուղման ծախսերը,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 11-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները,
5) սյունակ 12-ում լրացվում է կենդանաբանական այգու կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,
6) վերը նշված տողերով չառանձնացված այլ ծախսերը լրացվում է սյունակ 13-ում:
17. Սյունակ 14-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: