Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 346-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814144

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

13 հունվարի 2014 թ. թիվ 20-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 346-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1 կետի պահանջը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանձնման-ընդունման ակտի ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 346-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը.

1) Հրամանով հաստատված հավելված N 1-ի աղյուսակից հետո լրացնել նոր աղյուսակ հետևյալ բովանդակությամբ.

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ծրագրի կամ քաղաքա-

կանության միջոցառման անվանումը Չափո-րոշիչը (նկարա-

գրությունը) Չափո-րոշչի տեսակը Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ցուցանիշի հաստատված կանխա-տեսումը հաշվետու ժամանա-կահատվածի համար Ցուցանիշի փոփո-

խություններն ըստ համապա-

տասխան իրավական ակտի

(+/-) Ճշտված

ցուցանիշը

հաշվետու

ժամանակա-հատվածի համար

(սյ. 1+սյ. 2) Փաստացի ցուցանիշը (կատարված և ընդունված) հաշվետու ժամանակա-

հատվածում Հաստատված և փաստացի ցուցանիշների տարբերու-

թյունը (սյ. 4-սյ. 3) Տարբե-րության պատճառը

(սյ. 2-ում նշված իրավական ակտերի հղումները և սյ. 5-ում նշված տարբե-րության պարզա-բանումները)

Ա Բ Գ 1 2 3 4 5 6

»:

2. Հրամանով հաստատված հավելված N 2-ում լրացնել նոր բաժնով հետևյալ բովանդակությամբ.

«ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

1. «Ա» սյունակում լրացվում է համապատասխան ծրագրի անվանումը կամ քաղաքականության միջոցառման անվանումը, մասնավորապես`

1) ծառայություններ հանդիսացող քաղաքականության միջոցառումների դեպքում լրացվում է համապատասխան ծառայության անվանումը,

2) ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` համապատասխան ակտիվի անվանումը։

2. «Բ» սյունակում լրացվում են տվյալ քաղաքականության միջոցառումը նկարագրող ոչ ֆինանսական չափորոշիչները կամ դրանց նկարագրությունը:

3. «գ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշչի տեսակի անվանումը, մասնավորապես`

1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական» կամ «ժամկետայնության»,

2) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»։

3. Աղյուսակում քանակական, որակական և ժամկետայնության ցուցանիշներից որևիցե մեկի կիրարկման անհնարինության դեպքում` ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ-ին կից ներկայացվում է բացատրություն վերջինիս կիրարկման անհնարինության վերաբերյալ:»:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Նախարար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։