ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 261-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 167-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 6-ի «2014 թվականին նշվելիք հոբելյանները նախապատրաստող հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 167-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետում «1, 2 և 3» թվերը փոխարինել «1, 2, 3 և 4» թվերով,
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. ապրիլի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2014 թ.
ապրիլի 3-ի N 261-Ա
որոշման
«Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 6-ի N 167-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Տեր-Գուլանյան - արձակագիր (համաձայնությամբ)
Շ. Դավթյան - «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Բաղդասարյան - քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ)
Ն. Սահյան - Համո Սահյանի որդին (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2014 թ.
ապրիլի 3-ի N 261-Ա
որոշման
«Հավելված N 4
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 6-ի N 167-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Բալասանյան - Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - գրականագետ, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Պապանյան - «Գյումրու Հ. Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Շիրազ - Հովհաննես Շիրազի որդին (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան