Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2014 թվականի N 358-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և 2-րդ մասի «ե» կետերի, ինչպես նաև 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող` Դիլիջանի միջազգային դպրոցի կրթական ծրագրի համապետական կարևորությունը` սույն որոշման հավելվածում նշված քաղաքացու սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (հող և շինություններ) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`

ա. Դիլիջանի միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն,

բ. ծրագրի անխափան իրականացումը կապահովի 50 երկրից 650 աշակերտի ուսուցումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող լիարժեք ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ Դիլիջանի միջազգային դպրոցի լիարժեք օգտագործման և սպասարկման, բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև դպրոցի շրջակա տարածքի անհրաժեշտ բարեկարգման ու միջազգային ստանդարտներին համապատասխանեցման նպատակով պետք է իրականացնել օժանդակ շինությունների կառուցապատման աշխատանքներ, ինչի համար անհրաժեշտ է լրացուցիչ հողատարածք, իսկ օտարվող սեփականության օբյեկտի տարածքը գտնվում է միջազգային դպրոցի անմիջական հարևանությամբ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ձեռք բերողն է «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերությունը.

2) սեփականության օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետն է.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014 թվականի մայիսի 1-ն է.

4) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգին և նկարագրության արձանագրության օրինակելի ձևին համապատասխան.

5) սույն կետի 1-ին ենթակետում նշված հողամասի ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունքներ ունեցող անձի իրազեկումը:

4. Սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից ծագող սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. ապրիլի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 358-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԱՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

ՀՀ Տավուշի մարզ

Դիլիջանի քաղաքային համայնք

NN

ը/կ սեփականատերը ծածկագիրը բացառիկ` գերակա հանրային

շահ ճանաչված հողամասի

մակերեսը

(հեկտար)

1. Սաթենիկ Ստեփանի Սանթրոսյան 11-003-148-004 0.2215

Ընդամենը 0.2215

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։