«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
6 մարտի 2014 թ.
ք. Երևան N 137-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի հավելվածի 1-ին՝ «Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.232-րդ, 1.233-րդ, 1.234-րդ, 1.235-րդ, 1.236-րդ, 1.237-րդ, 1.238-րդ, 1.239-րդ, 1.240-րդ, 1.241-րդ, 1.242-րդ, 1.243-րդ և 1.244-րդ կետերով.
« 1.232 Սպինտոր սպինոսադ 240 խտացված կախույթ
1.233 Ցերոզ ցիրոմազին 750 թրջվող փոշի
1.234 Պրոկլեիմ ՄՄ էմամեկտին բենզոատ 50 ջրում դիսպերսվող հատիկներ
1.235 Կոնֆիցիդ իմիդակլոպրիդ 350 ջրում լուծվող կոնցենտրատ
1.236 Կոնֆինիդ իմիդակլոպրիդ 700 ջրում լուծվող կոնցենտրատ
1.237 Ակտարիս տիամետօքսամ 250 ջրում դիսպերսվող հատիկներ
1.238 Կարացիդ լյամբդա-ցիհալոտրին 50 միկրոկապսուլացված կախույթ
1.239 Դեմոն-Դ քլորպիրիֆոս+ցիպերմետրին 500+50 խտացված էմուլսիա
1.240 Վերտիցիդ աբամեկտին 18 խտացված էմուլսիա
1.241 Քրեստ 290 իմիդակլոպրիդ+պենցիկուրոն 140+150 ջրում լուծվող կոնցենտրատ
1.242 Զումբա ացետամիպրիդ+էմամեկտին բենզոատ 25+75 ջրում լուծվող հատիկներ
1.243 Հայլա քլորպիրիֆոս+աբամեկտին 250+15 խտացված էմուլսիա
1.244 Հարմոնիկա լուֆենուրոն+բիֆենտրին 140+120 էմուլսիայի խտածո
».
2) Հրամանի հավելվածի 6-րդ՝ «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.192-րդ, 6.193-րդ, 6.194-րդ, 6.195-րդ, 6.196-րդ, 6.197-րդ և 6.198-րդ կետերով.
« 6.192 Զատոն պլյուս տրիֆլօքսիստրոբին 50 խտացված կախույթ
6.193 Խորսուդինիլ ցիպրոդինիլ 750 ջրում դիսպերսվող հատիկներ
6.194 Բայլեֆոն տրիադիմեֆոն 250 թրջվող փոշի
6.195 Վիտալ 375 կրեզօքսիմ մեթիլ+էպոքսիկոնազոլ 250+125 ջրում լուծվող կոնցենտրատ
6.196 Էրեյսեր Իքս 325 ազօքսիստրոբին+ դիֆենոկոնազոլ 200+125 սուսպենզիայի կոնցենտրատ
6.197 Վալսատոն պլյուս տրիադիմեֆոն 250 ջրային լուծույթ
6.198 Կորնետ ազօքսիստրոբին+տիոֆանատ-մեթիլ 75+660 ջրում լուծվող հատիկներ
».
3) Հրամանի հավելվածի 8-րդ՝ «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.127-րդ, 8.128-րդ, 8.129-րդ, 8.130-րդ և 8.131-րդ կետերով.
« 8.127 Գրանստարիկ տրիբենուրոն մեթիլ 750 ջրում դիսպերսվող հատիկներ
8.128 Գոալ 2 Ե օքսիֆլուորֆեն 240 խտացված էմուլսիա
8.129 2.4 Դ Ամինկա 500 2.4 դիմեթիլամինային աղ 500 ջրային լուծույթ
8.130 Բուտազոլին մետազաքլոր 400 խտացված կախույթ
8.131 Ֆլոպ ֆլուազիֆոպ Պ Բութիլ 150 ջրի հետ խառնված կոնցենտրատ
»:
Ա. Բախչագուլյան