ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2014 թվականի N 201-Ա
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 19-ի N 201-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս
Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Խանդիկյան - «Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն
Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Մուրադյան - «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Մութաֆյան - թատերագետ (համաձայնությամբ)
Մ. Հովհաննիսյան - Ա. Հովհաննիսյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան