ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2014 թվականի N 232-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպմանը մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2014 թվականի մարտի 20-22-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Ավանեսյանինը, Վ. Տերտերյանինը, Գ. Մելքոնյանինը, Ա. Հարությունյանինը, Ա. Ավետիսյանինը, Հ. Ծուղունյանինը, Գ. Սաղոյանինը և Ա. Ավետիսյանինը` օրապահիկը, գիշարավարձը, ինչպես նաև միկրոավտոբուսի վարձակալության հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են.
1) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Ա. Ղազարյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Գ. Աղաջանյանինը՝ Հայաստանի բեռնափոխադրողների միության միջոցների հաշվին.
4) Ա. Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:
4. Պատվիրակության ղեկավարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 27-ի N 232-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հ. Ծուղունյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության պետ
Գ. Սաղոյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետ
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Աղաջանյան - Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (պատվիրակության քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան