Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
13 մարտի 2014 թվականի N 10
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՈՒ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման աշխատանքների համար անհրաժեշտ պետական ֆինանսավորումն իրականացնել միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) կողմնորոշիչ չափաքանակներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թ.
մարտի 13-ի նիստի N 10
արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
I.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ կենդանիներ) համարակալման, հաշվառման և գրանցման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումը, վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը, պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացումը և հիվանդությունների կանխարգելմանը և անասնաբուժական վերահսկմանը նպաստելը, անասնաբուծական մթերքի որակի փորձաքննությունը և երկրի ներսում կենդանիների տեղաշարժի վերահսկումը, ինչպես նաև միջազգային ստանդարտներով սահմանված պահանջների ապահովմամբ՝ միջազգային շուկա մուտք գործելը:
2. Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման վերաբերյալ դրույթները, այդ թվում նաև դրանց իրականացման ընթացակարգը, սահմանված են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 18-րդ հոդվածով և Հայաստանի Հանարպետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշմամբ:
II. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ
3. Մինչ այժմ Հայաստանի Հանարպետությունում կենդանիների համատարած համարակալում, հաշվառում և գրանցում չի իրականացվել:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում 2012 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձարկման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 895-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից 2012 թվականի հոկտեմբերից մեկնարկ է տրվել խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման փորձարարական ծրագրին, որն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերին:
5. Ծրագրի շրջանակներում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» («ANI PAS») համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» («ANI PAS») համակարգից օգտվելու համար ուղեցույց և կազմակերպվել համապատասխան դասընթացներ Ծառայության աշխատակիցների համար:
6. Մշակվել են`
1) կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցման մատյաններ.
2) կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման միասնական ձեռնարկ՝ համայնքը սպասարկող անասնաբույժների համար:
7. ՀՀ Վայոց ձորի մարզում հաշվառվել, համարակալվել և «ԱՆԻ ՊԱՍ» («ANI PAS») համակարգ է մուտքագրվել կենդանիների ամբողջ գլխաքանակը, ընդամենը՝ 23.098 գլուխ, այդ թվում. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում` 14.333 գլուխ, իսկ Վայքի տարածաշրջանում` 8.765 գլուխ:
III. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և գրանցման համար անհրաժեշտ քայլերն են.
1) կենդանու ականջապիտակի, դակող գործիքի, անձնագրի, գրանցամատյանի, անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանի ձեռքբերումը.
2) տվյալների պահման սերվերի ձեռքբերումը.
3) համայնքը սպասրկող անասնաբույժի նշանակումը.
4) տվյալների մուտքագրման համար համակարգչային օպերատորների և գրանցամատյաններ լրացնողների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը.
5) օրենսդրական փոփոխությունների իրականացումը:
9. Ծառայության կողմից Վայոց ձորի մարզում կատարված կենդանիների փաստացի գլխաքանակի հաշվառմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության մարզերում 2014 թվականի՝ կենդանիների համարակալման համար պահանջվող ականջապիտակների քանկը ներկայացվում է N 1 աղյուսակում:
Հայաստանի Հանրապետության մարզերում 2014 թվականի՝ կենդանիների համարակալման համար պահանջվող ականջապիտակների քանակը
Աղյուսակ 1
N Սերիա Տարածաշրջան Կենդանիների գլխաքանակ
/խեկ/ Ընդա-մենը
/խեկ/ Թաքնված գլխաքանակ /15%/ Ընդամենը պահանջվող ականջապիտակների քանակ
1 02*1 Թալին 32517 106007 4878 37395
2 02*2 Աշտարակ 29440 4416 33856
3 02*3 Ապարան 20823 3123 23946
4 02*4 Արագած 23227 3484 26711
5 03*1 Արարատ 24725 55988 3709 28434
6 03*2 Արտաշատ 18509 2776 21285
7 03*3 Մասիս 12754 1913 14667
8 04*1 Արմավիր 34806 71417 5221 40027
9 04*2 Էջմիածին 19108 2866 21974
10 04*3 Բաղրամյան 17503 2625 20128
11 05*1 Վարդենիս 36692 149453 5504 42196
12 05*2 Ճամբարակ 16898 2535 19433
13 05*3 Մարտունի 45819 6873 52692
14 05*4 Սևան 22827 3424 26251
15 05*5 Գավառ 27217 4083 31300
16 06*1 Սպիտակ 17031 109559 2555 19586
17 06*2 Թումանյան 24800 3720 28520
18 06*3 Գուգարք 20396 3059 23455
19 06*4 Տաշիր 24436 3665 28101
20 06*5 Ստեփանավան 22896 3434 26330
21 07*1 Կոտայք 31178 72111 4677 35855
22 07*2 Նաիրի 24969 3745 28714
23 07*3 Հրազդան 15964 2395 18359
24 08*1 Ախուրյան 36693 141844 5504 42197
25 08*2 Անի 21390 3209 24599
26 08*3 Աշոցք 28771 4316 33087
27 08*4 Ամասիա 20953 3143 24096
28 08*5 Արթիկ 31245 4687 35932
29 08*6 Գյումրի 2792 419 3211
30 09*1 Գորիս 33371 72435 5006 38377
31 09*2 Կապան 13090 1964 15054
32 09*3 Մեղրի 1750 263 2013
33 09*4 Սիսիան 24224 3634 27858
34 10*1 Եղեգնաձոր 17788 28045 2668 20456
35 10*2 Վայք 10257 1539 11796
36 11*1 Նոյեմբերյան 14632 48323 2195 16827
37 11*2 Իջևան 15953 2393 18346
38 11*3 Տավուշ 10043 1506 11549
39 11*4 Դիլիջան 7695 1154 8849
40 01*1 Երևան 3606 3606 541 4147
Ընդամենը 858788 128818 987606
10. Ծառայությունում առկա է 700 հազար հատ կենդանու անձնագիր: Կենդանիների համատարած հաշվառման և գրանցման համար անհրաժեշտ է ևս 300 հազար հատ կենդանու անձնագիր:
11 .Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումով և 2014 թվականին կանխատեսվող կենդանիների գլխաքանակով պայմանավորված՝ անհրաժեշտ է 2500-ական հատ կենդանու և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյաններ (յուրաքանչյուր գրանցամատյանում մուտքագրվում է մինչև 500 գլուխ կենդանու տվյալներ):
12. «ԱՆԻ ՊԱՍ» («ANI PAS») համակարգ մուտքագրելու միջոցով ձևավորվող տվյալների բազայի պահման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է տվյալների պահման սերվեր:
13. Համայնքը սպասարկող անասնաբույժների նշանակումը կատարվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
14. Համայնքի ղեկավարը անասնաբուժության բնագավառում համայնքը սպասարկող անասնաբույժի միջոցով իրականացնելու է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և գրանցում, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարում.
2) անասնահակահամաճարակային պետական միջոցառումներում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումների, ախտորոշման նպատակով արյունառում և անհրաժեշտ ներարկումների իրականացում:
15. Համայնքը սպասարկող անասնաբույժն իր կողմից սպասարկվող համայնքի տարածքում իրականացնելու է.
1) անասնահակահամաճարակային պետական միջոցառումներում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումներ, ախտորոշման նպատակով արյունառում և անհրաժեշտ ներարկումներ.
2) անասնահակահամաճարակային պետական միջոցառումներում չընդգրկված և լիազոր մարմնի կողմից սահմանված կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և վերացման միջոցառումներ.
3) գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և գրանցում, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարում.
4) գյուղատնտեսական կենդանիների նախասպանդային և հետսպանդային զննում.
5) կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվության տրամադրում լիազոր մարմնին.
6) Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող անասնաբուժական պետական հսկման ենթակա ապրանքների համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրում:
16. Համայնքը սպասարկող անասնաբույժների հաստիքները բաշխվելու են հետևյալ սկզբունքներով.
1) մինչև 200 գլուխ կենդանի ունեցող համայնքում հաստիք չի նախատեսվելու, և գործառույթները վերապահվելու են հարևան համայնքի հաստիքային համայնքային անասնաբույժին.
2) մեկ համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից սպասարկվող համայնքների թիվը չի կարող գերազանցել 4 համայնքը.
3) մեկ համայնքում 200-ից միչև 1000 խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի դեպքում նախատեսվելու է մեկ, 1001-ից 2000-ը՝ երկու, 2001-ից 3000-ը՝ երեք հաստիք և այլն:
4) Համայնքային անասնաբույժների բաշխվածությունը ներկայացվում է ըստ մարզերի՝ համաձայն N 2 աղյուսակի:
Համայնքային անասնաբույժների բաշխվածությունն՝ ըստ մարզերի
Աղյուսակ 2
Մարզ Համայնքային անասնաբույժների հաստիքների թիվ
ԱՐԱԳԱԾՈՏՆ 125
ԱՐԱՐԱՏ 85
ԱՐՄԱՎԻՐ 92
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ 142
ԼՈՌԻ 125
ԿՈՏԱՅՔ 83
ՇԻՐԱԿ 153
ՍՅՈՒՆԻՔ 87
ՎԱՅՈՑ ՁՈՐ 38
ՏԱՎՈՒՇ 65
ԵՐԵՎԱՆ 4
ԸՆԴԱՄԵՆԸ 999
17. Յուրաքանչյուր մարզում կենդանիների համարակալումը և անձնագրի լրացումն իրականացվելու է համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով, իսկ տվյալների մուտքագրումը «ԱՆԻ ՊԱՍ» («ANI PAS») համակարգ, և գրանցամատյանների նախնական լրացումն իրականացվելու է պայմանագրային հիմունքներով ընդունված աշխատակիցների կողմից՝ ծառայության պատվերով, մարզի տարածքում ձևավորված ժամանակավոր ցանցի միջոցով:
IV. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
18. Համայնքը սպասարկող անասնաբույժի պաշտոնային դրույքաչափը ընդգրկում է սահմանված նվազագույն աշխատավարձը, առանձնապես վնասակար աշխատանքների համար սահմանված հավելավճարը (աշխատավարձի նկատմամբ 30 տոկոսի չափով) համաձայն N 3 աղյուսակի:
.
Աղյուսակ 3
Բազային աշխատավարձ Վնասակար և առանձնապես վնասակար աշխատանքի դիմաց տրվող վարձատրություն (30 %) Աշխատավարձ
66140 19850 85990
19. Հայաստանի Հանրապետության մարզերում 2014 թվականին կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման համար պահանջվող ականջի պիտակների, գրանցամատյանների և անձնագրերի ձեռքբերման, ինչպես նաև մուտքագրման աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկները՝ համաձայն N 4 աղյուսակի:
Կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման համար պահանջվող ականջի պիտակների, դակող գործիքների, գրանցամատյանների և անձնագրերի ձեռքբերման, ինչպես նաև մուտքագրման աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկները
Աղյուսակ 4
ԸՆԴԱՄԵՆԸ 295 927 000
Անհրաժեշտ ապրանքները և գործողությունները Քանակ Միավորի գինը Ընդամենը
*2014 համարակալվող գլխաքանակի անհրաժեշտ ականջի պիտակներ 646 400 125 X 2** 161 600 000
Ականջապիտակի դակող գործիք 1 000 10 000 10 000 000
«ԱՆԻ ՊԱՍ» («ANI PAS») համակարգի սերվեր 1 10 527 000 10 527 000
Գրանցամատյանների տպագրություն 5000 1200 6 000 000
Գրանցամատյանների լրացում և տվյալների մուտքագրում 988 000 100 98 800 000
Անձնագրի տպագրություն 300000 30 9000000
*Ներկայացվում է պահանջվող ականջապիտակների արժեքի հաշվարկը ըստ փաստացի գլխաքանակի՝ (առանց Ծառայությունում առկա ականջապիտակների քանակի) 988 000 X 125 X 2 = 247 000 000 ՀՀ դրամ, որի արդյունքում Կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման համար պահանջվող ականջի պիտակների, դակող գործիքների, գրանցամատյանների և անձնագրերի ձեռքբերման, ինչպես նաև մուտքագրման աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկների (Աղյուսակ 4) ընդհանուր գումարը կկազմի 381 327 000 ՀՀ դրամ:
**Նախատեսվում է նոր ականջապիտակները պատվիրել Եվրոպական չափորոշիչներին համապատասխան և յուրաքանչյուր կենդանուն ամրացնել 2-ական ականջապիտակ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թ.
մարտի 13-ի նիստի N 10
արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ Միջոցառում Ակնկալվող արդյունքները Վերջնաժամկետը Պատասխանատու կառույց Ֆինանսավորման
աղբյուրը
1 2 3 4 5 6
1 Համայնքը սպասարկող անասնաբույժների ուսուցում կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման վերաբերյալ թեմաներով Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների բարելավում և մակարդակի բարձրացում Համայնքը սպասարկող անասնաբույժների համալրման առկայության դեպքում երկու ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության
պետական ծառայություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ
2 Նախնական գրանցում կատարող և մատյանները լրացնող աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի կնքում և ուսուցում Նախնական գրանցման և մատյանների լրացման համար անհրաժեշտ թվով ուսուցված աշխատակիցների առկայություն Ֆինանսավորումից երկու ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայություն Պետ. Բյուջե
Բյուջետային հատկացումներին համապատասխան
3 Սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում ականջապիտակների և դակող գործիքների ձեռքբերում Համարակալման համար անհրաժեշտ թվով ականջապիտակների և դակող գործիքների առկայություն Ֆինանսավորումից չորս ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայություն Պետ. Բյուջե
Բյուջետային հատկացումներին համապատասխան
4 Գրանցամատյանների և անձնագրերի տպագրություն և ձեռքբերում Կենդանիների հաշվառման համար գրանցամատյանների ձեռքբերում Ֆինանսավորումից երկու ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայություն Պետ. Բյուջե
Բյուջետային հատկացումներին համապատասխան
5 Սերվերի ձեռքբերում, տեղադրում և փորձարկում Փորձարկված սերվերի առկայություն Ֆինանսավորումից երկու ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայություն Պետ. Բյուջե
Բյուջետային հատկացումներին համապատասխան
6 Ականջապիտակների և դակող գործիքների բաշխում Հաշվառման և համարակալման իրականացման նպատակով անհրաժեշտ ականջապիտակների և դակող գործիքների ապահովում Ձեռքբերումից հետո մեկ ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայություն
և ՀՀ ԳՆ «Անասնաբու-ժասանիտարիայի, սննդամթերքի
անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Ֆինանսավորում չի պահանջվում
7 ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական
ծառայության աշխատակազմի
անասնաբուժության տեսչության և մարզային կենտրոնների տեսուչների ուսուցում Հաշվառման և համարակալման իրականացման նպատակով անհրաժեշտ մասնագետներով ապահովում 2015թ. մարտի երրորդ տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայություն Օրենքով չարգելված այլ աղբյուրներ
8 Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում
(մեկնարկ) Համարակալված և հաշվառված կենդանիների առկայություն Բաշխումից հետո 15 օրվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայություն Ֆինանսավորում չի պահանջվում
9 Անձնագրերի լրացում Հաշվառման և համարակալման արդյունքներով լրացված գրանցամատյանների առկայություն Համարակալման հետ զուգահեռ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայություն
և ՀՀ ԳՆ «Անասնաբուժա-սանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Ֆինանսավորում չի պահանջվում
10 Տվյալների մուտքագրում «ԱՆԻ ՊԱՍ» («ANI PAS») համակարգ Անհրաժեշտ տվայլներով
«ԱՆԻ ՊԱՍ» («ANI PAS») համակարգի առկայություն Համարակալումը սկսելուց երկու ամիս հետո տաս ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Ֆինանսավորում չի պահանջվում
11 Գրանցամատյանների լրացում Հաշվառման և համարակալման արդյունքներով լրացված գրանցամատյանների առկայություն Համարակալումը սկսելուց տասներկու ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Ֆինանսավորում չի պահանջվում
12 Արդյունքների ամփոփում Համարակալման և հաշվառման արդյունքների ամփոփ տվյալների առկայություն Համարակալման ավարտից չորս ամիս հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայություն Ֆինանսավորում չի պահանջվում