Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՕՐՀՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2014 թվականի N 305-Ա

Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՕՐՀՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին 2014 թվականի ապրիլի 23-26-ը գործուղել Օրհուս (Դանիայի Թագավորություն)՝ Համաշխարհային բանկի և Դանիայի պետական լիազոր մարմնի կողմից կազմակերպված` «Պետություն-տնտեսավարող համագործակցություն» թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով:

2. Ա. Բախչագուլյանի՝ Օրհուս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օրհուս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Տ. Սարգսյան

2014 թ. ապրիլի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։