Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2014 թվականի N 332-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1075-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 4-րդ՝ «Կատարման ժամկետը» սյունակի «2014 թ.» բառերը փոխարինել «2015-2016 թթ.» բառերով,

2) 2-րդ կետի 2-րդ՝ «Միջոցառման անվանումը՝ ըստ ոլորտների» սյունակից հանել «Գանձաքարի գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի մշակում-11168.0» բառերը,

3) 6-րդ կետի 6-րդ՝ «Պատասխանատու կատարողը» սյունակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի քաղաքապետարան»,

4) 9-րդ կետի 6-րդ՝ «Պատասխանատու կատարողը» սյունակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Ասիական զարգացման բանկ (համաձայնությամբ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն, Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ)»,

5) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

« 11. Դիլիջանի քաղաքային համայնքի գերեզմանատների շահագործման խնդիրների կանոնակարգում գերեզմանատների կառուցապատման հատակագծերի մշակում, բարեկարգման աշխատանքների իրականացում 2014-2016 թթ. բարեկարգում, հսկողություն յուր. տարի 15000,0-յուր. տարի սպասարկման համար (սպասարկումը համայնքի միջոցներով) (համայնքի բյուջեով նախատեսվել է 18000.0 հազ. դրամ 2014-2016 թթ. համար, յուր. տարի 6000.0 հազ. դրամ 6 գերեզմանատան հսկողություն) Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀՀ Տավուշի մարզպետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

»:

6) 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

« 23. Դիլիջանի հանրակրթական օբյեկտների, պետական քոլեջի վերանորոգում

պետական քոլեջի, Դիլիջանի ավագ դպրոցի և 4-րդ հիմնական դպրոցի վերազինում համապատասխան նյութատեխնիկական բազայով (արվեստ, մարզական և լաբորատոր գույք,) դպրոցահասակ երեխաներին վերանորոգված, ջեռուցվող, լուսավոր դասասենյակներով ապահովում`

դպրոցահասակ երեխաներին տեխնիկապես հագեցած դասասենյակներով ապահովում` 2015-2017 թթ. 13 օբյեկտ, որից երկուսը (1500000.0) ընդգրկված են «Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին հավանություն տալու մասին»

ՀՀ կառավարության արձանագրային որոշման մեջ

ՀՀ պետական բյուջե,

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ, միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Տավուշի մարզպետարան

Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ Տավուշի մարզպետարան

Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ

»:

7) 41-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

« 41. Դիլիջան քաղաքի նոր աղբավայրի տարածքի ընտրություն, ինժեներաերկրաբանական հետազոտություն և նախագծի մշակում, գործող աղբավայրի կոնսերվացման նախագծի մշակում նոր աղբավայր Դիլիջանի և Տավուշի մարզի համար, աղբահանության և աղբի վերամշակման ծրագրի մշակում 2014-2015 թթ. 50000.0

6100.0

մասնակի ֆինանսավորում ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ Տավուշի մարզպետարան

Դիլիջանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. ապրիլի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։