ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2014 թվականի N 436-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2014 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը կայացած համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 138,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. ապրիլի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 23-ի N 436-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
2014 թվականին կայացած համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մարզական պատվիրակության անդամ` օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումարի հատկացում
Նկարագրությունը
2014 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը կայացած համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումարի հատկացում
1041 ԾՏ06
Շահառուների քանակը 46 46 46 X X X
Գումարը (հազ. դրամ) X X X 138.0 138.0 138.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը Միանվագ 0.0 0.0 0.0
Շահառուների ընտրության չափանիշները
Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակից` օտարերկրյա քաղաքացիներ
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան