Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ) ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-01-01-ից մինչև 2002-10-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-10-10Բացել ARLIS-ում

040.1092.12.11.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2001 թվականի N 1092

քաղ. Երևան

ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ) ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բազային կենսաթոշակի չափը` 3000 դրամ, իսկ յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար հավելման չափը` 60 դրամ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 1-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» N 5 որոշման 1-ին և 2-րդ կետերը և 1999 թվականի մարտի 18-ի «Բազային կենսաթոշակի չափը սահմանելու մասին» N 162 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։