Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2019-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314188

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 ապրիլի 2014 թ. թիվ 09-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Փոստային, սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Փոստային, սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Փոստային, սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի ապրիլի 7-ի

թիվ 09-Ն որոշման

ՁԵՎ 1-փոստ

(ամսական)

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

Ներկայացնում է__________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը _________________________________________ I___I____I____I____I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը __________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը ___________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________

____________________________________________________ I____I____I____I____ I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Փոստային և սուրհանդակային առաքումներ

(ամսական)

Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամսվա ծավալը

Ա Բ Գ 1

Առաքվել է փոստ, ընդամենը 110 տոննա

այդ թվում` ներհանրապետական 110.1 -“-

միջազգային 110.2 -“-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 110.2.1 -“-

Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի) 115 հազար

դրամ

այդ թվում` փոստային գործունեությունից 115.1 -“-

սուրհանդակային գործունեությունից 115.2 -“-

Ծախսեր, ընդամենը 120 -“-

այդ թվում` փոստային գործունեությունից 120.1 -“-

սուրհանդակային գործունեությունից 120.2 -“-

Այլ գործունեությունից ստացված եկամուտներ 130 -“-

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին ամսական թվաքանակը 135 մարդ

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող սուրհանդակային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին ամսական թվաքանակը 140 -“-

2. Փոստային և սուրհանդակային առաքումներ

(եռամսյակային)

Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Հաշվետու եռամսյակի ծավալը

Ա Բ Գ 1

Առաքվել են նամակներ և բացիկներ, ընդամենը 210 հազար

հատ

այդ թվում` ներհանրապետական 210.1 -“-

միջազգային 210.2 -“-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 210.2.1 -“-

Միջազգային մուտքային նամակներ և բացիկներ, ընդամենը 215 -“-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 215.1 -“-

Առաքվել են ծանրոցածրարներ (բանդեռոլներ), ընդամենը 220 -“-

այդ թվում` ներհանրապետական 220.1 -“-

միջազգային 220.2 -“-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 220.2.1 -“-

Միջազգային մուտքային ծանրոցածրարներ (բանդեռոլներ), ընդամենը 225 -“-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 225.1 -“-

Առաքվել են ծանրոցներ, ընդամենը 230 -“-

այդ թվում` ներհանրապետական 230.1 -“-

միջազգային 230.2 -“-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 230.2.1 -“-

Միջազգային մուտքային ծանրոցներ, ընդամենը 235 -“-

որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 235.1 -“-

3. Փոստային և սուրհանդակային ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ, միավոր

(տարեկան)

Ցուցանիշ Տողի համարը Ընդամենը

Քանակ, միավոր այդ թվում`

մասնաճյուղեր

Ա Բ 1 2

Փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը) 310

Մերձերկաթուղային փոստատներ 315

Փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքներ 320

որից` գյուղական բնակավայրերում 320.1

Գործող փոստարկղեր 325 X

որից` գյուղական բնակավայրերում 325.1 X

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

փոստատարների միջին տարեկան թվաքանակը 330 X

որից` գյուղական բնակավայրերում 330.1 X

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

սուրհանդակների միջին տարեկան թվաքանակը 340 X

որից` գյուղական բնակավայրերում 340.1 X

Ղեկավար ___________________ ___________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

« _ _» _______20__թ.

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2014 թվականի ապրիլի 7-ի

թիվ 09-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Փոստային, սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա, հաշվետու եռամսյակի և հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից` «Փոստային և սուրհանդակային առաքումներ (ամսական) (բաժին 1)», ««Փոստային և սուրհանդակային առաքումներ (եռամսյակային) (բաժին 2)», «Փոստային և սուրհանդակային ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ (տարեկան) (բաժին 3)»: Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ` հաշվետու ամսվա, 2-րդ բաժինը՝ եռամսյակը մեկ անգամ` հաշվետու եռամսյակի, իսկ 3-րդ բաժինը՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար:

6. 1-ին բաժնի 115 տողում արտացոլվում են եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով:

7. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված եկամուտները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից:

8. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

9. 2-րդ բաժնում արտացոլվում են նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները` առանձնացնելով նաև ներհանրապետական և միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները: Տվյալներն արտացոլվում են հազար հատերով՝ առանձնացված ըստ միջազգային մուտքային փոխադրումների:

10. 3-րդ բաժնում լրացվում է այն կազմակերպությունների քանակը, որոնց համար փոստային և սուրհանդակային ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)՝ դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը:

11. 325 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:

12. 330 և 340 տողերում լրացվում է համապատասխանաբար հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների և սուրհանդակների միջին տարեկան թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:

13. Փոստային գործունեությունը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող ծառայություն է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր:

14. Փոստային առաքումը փոստային առաքանու (հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն է հասցեատիրոջը:

15. Փոստային ծառայությունները գործողություն կամ գործունեություն է փոստային առաքանու (բացառությամբ հատուկ առաքանու) ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և բաժանորդագրված պարբերականների առաքման գծով:

16. Սուրհանդակային ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:

17. Հատուկ կապի ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:

18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։