Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-07-01-ից մինչև 2013-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածում`

ա) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից տրվող օգնության գումարները.».

բ) ավելացնել հետևյալ բովանդակության «իբ» ենթակետ`

«իբ) պետական պարգևները (մրցանակները):»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ» ենթակետով`

«բ) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

29 հունիսի 2001թ.

ՀՕ-194

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։